Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է և պայթունավտանգ: Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից վերադառնալու ճանապարհին: Հիշեցնենք՝ մայիսի 27-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում կես ամսից ավելի գտնվող ադրբեջանական զինծառայողներն առևանգել են հայ վեց պայմանագրային զինծառայողի: Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու նպատակով ԱԺ «Լուսավոր Հայաստան» …

