Ես լքեցի ՀՀԿ-ն, քանի որ չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ. Վահե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես լքեցի ՀՀԿ-ն, քանի որ չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում մեկնաբանելով, թե ինչու է լքել ՀՀԿ-ի շարքերը։ Նշենք, որ Հակոբյանը ՀՀԿ շարքերը լքել է 2018-ին:

ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ իշխանությունից զրկված ՀՀԿ-ի շարքերը այդ ժամանակահատվածում շատերն էին լքում։

«Ես այլևս չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ` այդ պահին։ Դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն, հարգելի՛ գործընկերներ»,-ասաց Հակոբյանը։

Իսկ թե ինչու չվերադարձավ ՀՀԿ, Վահե Հակոբյանը մեկնաբանեց նրանով, որ երբ որոշեց վերադառնալ քաղաքականություն, հստակ որոշում ուներ սեփական կուսակցությունը ստեղծելու։

«ՀՀԿ-ի լավ և վատ կողմերը, բացթողումները անալիզ անելով` մենք որոշեցինք ստեղծել այն կուսակցությունը, որով կկարողանայինք հանդես գալ Հայաստանի քաղաքական կյանքի մեջ»,-նշեց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: