Մի բուռ փամփուշտի համար գնացել հարևան երկիր և հետ են եկել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ելույթին: Վարդևանյանը նշել էր, որ երբ որ Անդրանիկ Քոչարյանն Մարտի 1-ի ամբողջ քրեական գործի ծավալին տիրապետի, այդ ժամանակ կխոսի նրա հետ։

«Վարդևանյանը գուցե պետք է նշեր, որ Մարտի 1-ը բացահայտված չէ նաև իրենց՝ փաստաբանական խմբի ջանքերով»,- նշեց Քոչարյանը:

«Արամ Վարդևանյանն Ազգային ժողովում հանդես եկավ որպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան։ Բայց նաև սկսեց այն դրվագներից՝ կերտելով Ռոբերտ Քոչարյանի կենսագրության համար նոր դրվագներ՝ Շուշիի գրավմանը մասնակից լինելու դրվագներ։ Եթե այդպես է, գուցե պարոն Վարդևանյանը հիշեցներ, թե Քոչարյանը որ ջոկատի կամ որ ստորաբաժանման շրջանակներում է մասնակցել, որովհետև այդ ժամանակ Պետական պաշտպանության կոմիտեն դեռ ձևավորված չէր։

Եթե խնդիր է դրված Ռոբերտ Քոչարյանի կերպարին անդրադառնալ, գուցե սկսենք շատ ավելի վաղ շրջանից, երբ ինքը Հայոց համազգային շարժման անդամ էր և պատգամավոր էր ընտրվում ՀՀՇ կողմից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, որ օր առաջ պետք էր կանգնեցնել պատերազմը՝ Քոչարյանն արձագանքեց. «ԳՇ-ի և ՊՆ-ի խնդիրը ոչ թե օր առաջ մարտերը կանգնեցնելն է, այլ պետք է ԳՇ-ն կառավարեր գործողությունները։ Ունեցել ենք ավելի ծանր պահել, բայց հաղթահարել ենք, որովհետև խնդիր չի դրվել մեր զինվորականության կողմից՝ կանգնեք, էլ չենք կարողանում կռվել, որովհետև սպառազինությունը ավարտվում է։ Մի օրվա սպառազինություն ենք ունեցել, մարդիկ գնացել են նույնիսկ հարևան երկիր, հետ են եկել՝ մի բուռ փամփուշտի համար…

Գերտերություններն ուզեցին կանգնեցնել, կանգնեցրի՞ն, չեղավ, որովհետև հակառակորդն իր առավելությունները ֆիքսել էր՝ թե՛ սպառազինության, թե՛ նաև իր հաջողությունն էր բռնացրել և շարունակում էր»։

Մանրամասները՝ տեսանյութում: