Հունաստանի տարածքում վերջին մի քանի օրվա ընթացքում 586 հրդեհ է գրանցվել

Լուրեր

14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
Բոլորը

Աննախադեպ շոգի ու երաշտի պատճառով Հունաստանի տարածքում վերջին մի քանի օրերի ընթացքում 586 հրդեհ է գրանցվել։ Այս մասին օգոստոսի 9-ին հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է korrespondent-ը։

«Վերջին օրերը վերջին տասնամյակի ընթացքում մեր երկրի համար ամենածանրներից է եղել: Մենք պայքարել ենք և շարունակում ենք պայքարել կրակի հետ ամբողջ ուժով: Բայց մեր առջև աննախադեպ չափերի բնական աղետ է. մի քանի օրվա ընթացքում 586 հրդեհ է բռնկվել Հունաստանի տարբեր շրջաններում: Աննախադեպ շոգի ու երկար ամիսների երաշտի պատճառով առաջացած հրդեհներն այժմ շատ դժվար է մարվում », – ասել է կառավարության ղեկավարը:

Միաժամանակ, Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են Հունաստանին հրդեհի դեմ պայքարում, և ներողություն խնդրել հրդեհների հետևանքով իրենց տներն ու ունեցվածքը կորցրած համաերկրացիներից: Նա նաեւ խոստացել է, որ տուժածներին անհապաղ օգնություն կցուցաբերվի:

«Այսօր ես հաստատեցի 500 միլիոն եվրո լրացուցիչ բյուջե հատուկ տուժած շրջանների համար: Եվ անհրաժեշտության դեպքում կլինի լրացուցիչ եվրոպական օգնություն: Վնասներն արդեն սկսել են գրանցվել: Առաջին փոխհատուցումները կվճարվեն անմիջապես», – շեշտել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Հունաստանում տաս օրվա ընթացքում այրվել է ավելի քան 56 հազար հեկտար անտառ: Հրդեհի դեմ պայքարում է ավելի քան հազար հույն հրշեջ, որոնց միացել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և Ուկրաինայի փրկարարները:

Տաթև Ֆռանգյան