Անդրանիկ Քոչարյանը կաշկանդված է, ճշմարտությունը չի ասում. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Այս ամբիոնից օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թ.-ին բանակը գնդակահարել է մարդկանց. նման տիտանական մասշտաբի սուտ չի կարող լինել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանի դիտարկմամբ՝ ՀՔԾ-ն 3 տարի ամեն ինչ արել է, ինչ կարելի էր անել այս իշխանություններին հաճոյանալու համար.

«Մի՛ ասեք նման ստեր այն էլ այն ամբիոնից, որը տարբեր բարձր բնութագրումներ է ստանում ձեզանից։ Բանակն ապահովե՞լ է հասարակական կարգ, այո՛։ Բանակը ներգրավվե՞լ էր հասարակական կարգի պահպանության մեջ, այո՛… Ինչու Անդրանիկ Քոչարյանը կամ «Մարտի 1-ի» ցույցերին մասնակցող գործընկերները չե՞ն հիշում՝ ինչպես էր պաշտպանության փոխնախարարի անունը Ազատության հրապարակից բարձրաձայնվում, որ գա»։

Վարդևանյանը նշեց, որ երբ որ Անդրանիկ Քոչարյանն Մարտի 1-ի ամբողջ քրեական գործի ծավալին տիրապետի, այդ ժամանակ կխոսի իր հետ։

«Ձեզանից շատերը Շուշիում պարում էին, քեֆ էին անում։ Շուշին ազատագրելու պատմությունը շատ լավ վերընթերցե՛ք, ուսումնասիրեք՝ ովքեր են մասնակցել Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությանը։ Ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, թե՛ Սեյրան Օհանյանի։

Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ասում է՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շրջան է եղել, որ վիճակը բարդ է եղել, նույնիսկ նահանջ ենք ունեցել, հետո հաղթել ենք. ճիշտ է ասում պարոն Քոչարյանը, ուղղակի պարոն Քոչարյանը երևի քաղաքական հայացքներով կաշկանդվածությամբ պայմանավորված՝ ամբողջ ճշմարտությունը չի ասում։ Նա չի ասում, որ Արցախում այդ ժամանակ ձևավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե, նա չի ուզում այս ամբիոնից ասել, որ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, որը լինելով, փաստացի, Արցախի ղեկավար, մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային»,- նշեց Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: