«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կապ է հաստատել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ և նրան առաջարկել դիտարկել «Ռոմա» տեղափոխվելու տարբերակը, եթե հեռանա «Յուվենտուսից»: Նշվում է, որ եթե Ռոնալդուն տեղափոխվի «Ռոմա», ապա կպահպանի իտալական հարկային վճարումների առավելությունները, որոնք Եվրոպայի մյուս թոփ-լիգաների համեմատ ավելի շահավետ են: Հիշեցնենք՝ 36-ամյա Ռոնալդուն դարձավ Ա Սերիայի այս առաջնության լավագույն ռմբարկու՝ 33 …

