Ինչ գին է ունենալու ապաշրջափակումը, ունե՞ք փաթեթը. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
Բոլորը

Շատ կարևոր է հասկանալ, թե ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուն ինչպես է պատկերացնում մեր արտաքին քաղաքական օրակարգը, կարևորագույն հարցերի հետ կապված ինչ դիրքրորոշումներ ունի: ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահի ընտրության հարցի քննակման ժամանակ այս մասին նշեց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն ու ՔՊ խմբակցության պատգամավորները բանակցային գործընթացի տապալման տարբեր պատճառներ են նշում՝ պայմանավորված տարբեր տարիներին տեղի ունեցած իրադարձություններով՝ հասնելով ընդհուպ մինչև Բաթումի պայմանագիր ու 90-ականների իրադարձություններ:

Աբրահամյանը մանրամասնեց, թե իրականում ինչ էր տեղի ունենում առաջնագծում, երբ Դուշանբեում դրվում էին «վերելակային դիվանագիտության» հիմքերը։

«Օրինակ՝ 2018 թվականին, երբ Դուշանբեում կայացան հայտնի պայմանավորվածությունները, հանդիպումները, քննարկումները, որոնք ստացան «վերելակային դիվանագիտություն» արտահայտությունը, այդ ժամանակ բոլոր կողմերին՝ և՛ Հայաստանին, և՛ Արցախին, և՛ Ադրբեջանին հրաման էր իջեցված՝ առաջնագծում հնարավորինս  նվազեցնել հրաձգությունը, փոխհրաձգությունը և այլն։ Այդ ժամանակահատվածում, իսկապես, ունեցանք առաջնագծում գրանցվող հրադադարի ռեժիմի, մարդկային կորուստների, վիրավորումների էական նվազում, ինչը  առիթ տվեց ձեզ, ձեր ղեկավարներին՝ խոսելու, որ իրականում գործընթացը կառուցողական տեսանկյունով է գնում։ Դա  առիթ տվեց ձեր ղեկավարին հայտարարելու, որ Ալիևը հանդիպումներում «կիրթ», «կառուցողական» տպավորություն է թողնում, բայց իրականում այլ բան էր տեղի ունենում առաջնագծում:

Առաջնագծի այն հատվածներում, որտեղ մինչև այդ Ադրբեջանը հնարավորություններ չուներ  ստեղծելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ, պաշտպանական համակարգ, պաշտպանության, հակահարձակման և հարձակման հնարավորություններ,  այդ ժամանակահատվածում նա օգտվեց դիվանագիտական այդ փուլի «փուչիկից», ստեղծեց իր համար անհրաժեշտ հնարավորություններ, ինչը հետագայում՝ 2020 թվականի գործողությունների համար, կարևորագույն մեկնարկային առավելություն ապահովեց նրանց համար»։

Անդրառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը՝ Աբրահամյանը հարցադրում արեց. «Ի՞նչ է ենթադրում այդ փաթեթը… Ես չեմ անդրադառնա Ադրբեջանի առաջարկներին, բայց եթե դուք ասում եք՝ խաղաղություն ենք ուզում, դրա շուրջ է գործընթացը, պետք է ներկայացնեք՝ ի՞նչ առարկայական առաջարկներ եք սեղանին դրված… Ի՞նչ գին է ունենալու ապաշրջափակումը Հայաստանի համար, ունե՞ք փաթեթը, ունե՞ք անհրաժեշտ ինստիտուտները, որոնք ապահովելու են ապաշրջափակման դեպքում բնականոն գործունեությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: