Թշնամու հետ Նովրուզը տոնած Մարիա Կարապետյանը մեր հայրենասիրությունը կասկածի տակ է դնում. Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

«Ինձ համար անընկալելի էր, թշնամի երկրների ներկայացուցիչների հետ իրենց տոնը՝ նովրուզը, պարերով և ուրախությամբ տոնած Մարիա Կարապետյանը մեր հայրենասիրությունը և հանուն հայրենիքի աշխատելու ունակությունները երեկ կասկածի տակ էր դնում»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Լավ է, որ սկսել եք Սերժ Սարգսյանի ելույթները կարդալ, բայց որ կարդում եք, ամբողջությամբ կարդացեք, որ մեջբերում եք, ամբողջությամբ մեջբերեք։ Կազանի բանակցային գործընթացի պարագայում խոսքը գնում էր իրարից անբաժանելի 3 փաստաթղթի մասին։

Կարապետյանը խոսում էր այն մարդկանց հայրենասիրության մասին, որոնք չունենալով մանդատ, Եվրախորհրդարանում գերիների հետ կապված հայտարարություն են արել, դա նորմալ ու ճիշտ է։ 7-րդ գումարման ԱԺ-ի ձեր գործընկերները, որոնք այս կամ այն կերպ խորհրդարանական դիվանագիտության հարցերով էին զբաղվում, խորհրդակցում էին, և դա նորմալ է։ Դուք խոսում եք մարդկանց հետ, որոնք որպես ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի շատ միջազգային հայտարարությունները են արել, քան խորհրդարանը»,- ասաց պատգամավորը։

Մամիջանյանն անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի՝ վերջին 30 տարվա բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարությանը. «Բա հայրենավաճառության մասին ո՞նց խոսենք։ 2016 թվականին քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ դնել, հաղթանակ, որը վաստակել են զինվորից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար։ Դա ոչ թե մեր ԶՈՒ-երի կողմից պարտադրված խաղաղության վերահաստատում էր, այլ ինչ-որ կասկածելի պայմանավորվածություն։ Դիվանագիտական հաղթանակ էր Ապրիլյանից հետո նաև Վիեննան և Սանկտ Պետերբուրգը, որը ձեր արտաքին քաղաքականության ընթացքում մսխվեց, մի տարուց ավելի բանակցություններից հետո նոր մեկ անգամ այն ժամանակվա ԱԳ նախարարը հիշատակեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում: