Ազատության հրապարակը վերածվել է «Լունապարկի», կորցրել իր տեսքը: Այս հարցի մասին այսօրվա ավագանու նիստում բարձրաձայնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Անտոնյանը: «Ազատության հրապարակում տարատեսակ բատուտների, ատրակցիոնների, անհասկանալի տանձիկների, վարձակալությամբ տրվող հեծանիվների և ավտոմեքենաների առկայություն է»,- նշեց ավագանու անդամը՝ դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և խնդրելով կարգավորել այս հարցը և մայրաքաղաքի յուրաքանչյուր հատված օգտագործել իր նշանակության …

