Ամերիկացի պաշտոնյաները նախազգուշացնում են` Աֆղանստանի մայրաքաղաքի գրավումը թալիբների կողմից կարող է սպասվածից շուտ լինել․ The Washington Post

Լուրեր

13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
Բոլորը

Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման զինյալների արագ առաջխաղացման հետ կապված՝ երկրի մայրաքաղաք Քաբուլը կարող է նրանց վերահսկողության տակ վերցվել շատ ավելի վաղ, քան նախապես ենթադրում էր Վաշինգտոնը։

ԱՄՆ-ի Հետախուզական համայնքի տվյալների համաձայն՝ քաղաքը կարող է գրավվել 30-90 օրվա ընթացքում: Այդ մասին օգոստոսի 11 -ին հայտնել է The Washington Post- ը ՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական ծառայություններում իր անանուն աղբյուրները:

Միևնույն ժամանակ ամերիկյան հետախուզությունը կանխատեսում էր, որ Քաբուլը կանցնի թալիբների վերահսկողության տակ միայն 6-12 ամսվա ընթացքում Աֆղանստանի տարածքից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո։

Չնայած Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացմանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ չի զղջում այդ երկրից ԱՄՆ ռազմական զորախմբի դուրսբերման որոշման մասին ու կրկին հանդես է եկել այդ որոշման օգտին։

Մինչ այդ, «թալիբներն» հայտարարել են Աֆղանստանի՝ արդեն թվով 9-րդ մարզկենտրոնի գրավման մասին։

Այս պահին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացն ավարտվել է ավելի քան 95 տոկոսով: Գերմանական Բունդեսվերի և ՆԱՏՕ-ի այլ երկրների զինվորներն արդեն լքել են այս երկրի տարածքը:

Տաթև Ֆռանգյան