Կփոխվի հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի ուղղվածությունը և դրան կհաղորդվի տարածքային համաչափ զարգացման և սոցիալական նշանակություն: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: «Առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ 2022 …

