Պետական պաշտոնյայի կոմֆորտն էլ է կարևոր. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստիում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Առաջարկվող բարեփոխմամբ կներդրվի ըներքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբշխման հայեցակարգը: «Նախագծով առաջարկվում է, որ հանքարդյունաբերող ռոյալթիի վճարող ընկերությունների՝ պետբյուջե վճարված գումարների 2 տոկոսը բաշխվի տվյալ հանքի ազդակիր համայնքների միջև»,- նշեց Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Նախորդ տարվա կարգավորումների սահմաններում խոսքը մոտ 700 մլն դրամի մասին է: Եթե հաշվի առնենք, որ մենք ընդհանուր առմամբ ռոյալթիների համակարգը վերանայելու գործընթացի մեջ ենք, և հաշվի առնելով, որ մետաղների գները կանխատեսումներով շարունակաբար բարձրանալու են, էդ գումարը նույնիսկ նախորդ տարվա չափանիշներով փոքր չէ. համայնքները կարող են այդ գումարներով իրենց սուբվենցիոն հնարավորություններն ընդլայնել: Խոսքը 23 ազդակիր համայնքի մասին է»:

Վարչապետը մեկ այլ դիտարկում արեց՝ նշելով. «Մենք ճիշտ ենք անում, որ զսպում ենք կաբինետներ նորոգելու պետական համակարգի ձգտումները, բայց մեր կանխավարկածն այն չէ, թե պաշտոնյաները պետք է աշխատեն քարուքանդ կաբինետներում: Պետական պաշտոնյայի կոմֆորտն էլ կարևոր է, որ մարդը կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա: Շատ կարևոր եմ համարում պետականության նկատմամբ քաղաքացու ընկալումը: Այլ հարց է, որ երբեմն պաշտոնյաները չափից ավելի են կենտրոնացած լինում կաբինետ նորոգելու և այդ կարգի այլ ատրբուտիկայի վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում: