Որոշ մարդիկ խոսքի ազատությունը խառնել են լկտիության հետ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
Բոլորը

Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքը համակարգվելու է: Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որտեղ նա իշխանությանը քննադատել է լրատվական դաշտի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու համար:

Հակադարձելով Գեղամ Մանուկյանին, ով հայտարարել էր, թե լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները համակարգային բնույթ է սկսել կրել, Սիմոնյանը նկատեց, որ երբևէ լրատվական դաշտում այնքան ընդդիմադիր լրատվամիջոցներ չեն եղել, որքան կան այսօր:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ որոշ մարդիկ խոսքի ազատությունը խառնել են լկտիության հետ:

«Լրագրողները հնարավորություն են ունենալու պատգամավորներին մոտենալ, երբ նրանք գալիս են շենք, նույն հարցազրույցները անել, բայց, կներեք, չեն գնալու, դուռը չեն բացելու, մտնեն պատգամավորի սենյակ: Չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե´ լրագրողի նկատմամբ, թե´ պատգամավորի նկատմամբ: Հաճախ խոսում ենք պատգամավորների, քաղաքական գործիչների վարվելակերպի հետ կապված, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի ստվար զանգված դժգոհ է լրագրողների աշխատանքից և վարվելաձևից»,- ասաց Սիմոնյանը:

Ազգային ժողովի նախագահը դիմեց նաև այն լրագրողներին, ովքեր սոցիալական ցանցերում վիրավորանքներ են հնչեցնում քաղաքական գործիչների, պետական պաշտոյնաների հասցեին:

«Հարգելինե՛րս, մի՛ համարեք, որ դուք իրավունք ունեք հասարակական հարթակներում, սոցիալական ցանցերում վիրավորանքներ հնչեցնել պետական պաշտոնյաների, ազգային ժողովի պատգամավորների, հասարակական գործիչների նկատմամբ և հետո զարմանալ, որ իրենք ձեզ հարցազրույց չեն տալիս կամ փորձում են համակարգել աշխատանքը, որպեսզի դուք միջանցքներով չվազեք, այլ լինի կոնկրետ տեղ, որտեղ կմոտենա պատգամավորը, իշխանության ներկայացուցիչը և հարցազրույց կտա»,- ասաց Սիմոնյանը: