Ալժիրում անտառային հրդեհների զոհ է դարձել 65 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ալժիրում անտառային հրդեհների զոհ է դարձել 65 մարդ։ Զոհերի թվում կան զինվորականներ ու քաղաքացիական անձինք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով երկրի պետական հեռուստաալիքին։

Երեքշաբթի երեկոյան Ալժիրի վարչապետ Այման բեն Աբդուրաhմանը հայտնել է, որ լեռնային շրջաններում հրդեհի զոհ է դարձել 42 մարդ։ Նույն օրը Ալժիրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է այն մասին, որ 18 զինվորական է զոհվել՝ փորձելով հանգցնել անտառային հրդեհներն ու մարդկանց փրկել, որոնք շրջափակված են մնացել Տիզի-Ուզու նահանգի լեռնային շրջաններում տեղակայված գյուղերում։

«Անտառային հրդեհների զոհ է դարձել 65 մարդ, նրանցից 28-ը` զինծառայող, 37-ը` քաղաքացիական անձինք։ Զոհերի մեծ մասը Տիզի-Ուզու նահանգում են գրանցվել»,- հայտնում է պետական հեռուստաալիքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան