146 մլն դրամ՝ ռուս սահմանապահ զորքերի շենքային պայմանների բարելավմանը. գնումը կկատարվի մեկ անձից

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը 146 մլն 147 հազար դրամ կհատկացվի:

Նախագծում նշված է, որ հատկացման արդյունքում ԱԱԾ-ն առավել արդյունավետ կիրականացնի իր առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:

Կառավարության որոշման նախագծից պարզ է դառնում, որ այս գումարն ուղղվելու է ՌԴ սահմանապահ զորքերի համար նախատեսված շենքային պայմանների բարելավմանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Այսօր էլ Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ևս ռուս սահմանապահները ուղեկալներ կտեղադրեն: Սակայն, միանշանակ չենք կարող պնդել, թե կառավարությունը 146 մլն դրամը որ շենքային պայմանների բարելավմանն է հատկացնում:

Իդեպ, ուշագրավ է, որ ԱԱԾ-ին գումարը հատկացվում է չզեկուցվող նախագծով, իսկ գնումը հատուկ ծառայությունն իրականացնելու է մեկ անձից՝ առանց մրցույթի:

Նարեկ Կիրակոսյան