Աֆղանստանում ԱՄՆ-ի հարվածի հետևանքով ոչնչացվել են ԻՊ-ի երկու պարագլուխներ, քաղաքացիական կորուստներ չկան, «ՌԻԱ Նովոստի‘ի փոխանցմամբ՝ հայտնել է Պենտագոնը: «Նոր տեղեկատվության ստացման հետ մեկտեղ ես կարող եմ հաստատել, որ ոչնչացվել են ԻՊ-ի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ, ևս մեկը վիրավորվել է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գեներալ Հենկ Թեյլորը, որը, մասնավորապես, պատասխանատու է Քաբուլից տարհանման գործողություններ իրականացնելիս լոգիստիկայի հարցերի …

