Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում նաև երկրի սահմաններից դուրս. BBC

Լուրեր

11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն կատեգորիկ կերպով հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահացան դեռևս անհայտ հանգամանքներում: Եվրոպայում բնակվող ընդդիմադիր ադրբեջանցիներին հետևում են, հարևան երկրներ մեկնածներին բռնի ուժով տեղափոխում Ադրբեջան ու բանտարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լայնածավալ հոդված է պատրաստել BBC-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների ու բռնությունների փաստերին:

Ադրբեջանցի ակտիվիստ Հուսեյն Բաքիխանովը մայիսի 7-ին Բաքվում մասնակցել էր բողոքի ակցիայի: Նրան իրավապահները ձերբակալել էին և 15 օրով բանտարկել, իսկ ազատ արձակելուց հետո, նրա իսկ խոսքով, ոստիկանները ծեծի էին ենթարկել՝ հայտարարելով. «Կամ դու երկրից կհեռանաս կամ քեզ կսպանենք կամ էլ կանենք այնպես, որ ինքդ քեզ սպանես»: BBC-ն պատմում է, որ այս սպառնալիքներից հետո Բաքիխանովը լքել էր Ադրբեջանն ու քաղաքական ապաստան խնդրել Վրաստանից: Հուլիսի 12-ին նա ծեծի էր ենթարկվել Թբիլիսիում՝ նրա իսկ խոսքով՝ ադրբեջանցիների կողմից: Այս մասին նա տեսանյութ էր հրապարակել՝ ասելով, որ պատահական չի համարում հարձակումն իր վրա: Տեսանյութի հրապարակման հաջորդ օրը Բաքիխանովը ինքնասպանություն էր գործել՝ թռնելով Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցի տանիքից: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննում է գործը «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Վրաստանում բնակվող ադրբեջանցի իրավապաշտպան Ավթանդիլ Մամեդովը հավատացած է, որ կատարվածն ինքնասպանություն չի եղել: Վրաստանի իշխանությունները երկու շաբաթ թաքցրել էին միջադեպը, որի մասին պարզ էր դարձել այն բանից հետո, ինչ այլ քաղաքական էմիգրանտներ սկսել էին պարզել, թե որտեղ է Հուսեյն Բաքիխանովը:

Սա 2021 թվականին արտերկրում հաստատված ադրբեջանցի ակտիվիստի հետ կապված արդեն երրորդ նմանօրինակ միջադեպն է: Հունվարի 15-ին Բելգիայի ոստիկանությունը գետում հայտնաբերել էր Վուգար Ռզայի մարմինը: Նա շուրջ մեկ շաբաթ անհետ կորած էր համարվում: Իսկ մայիսի 5-ին Ստամբուլում հայտնաբերվել էր ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին, ով խեղդվել էր ծովում: Վերջինս Ադրբեջանում հետապնդումների էր ենթարկվում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա Բաքվի ղեկավարությանը քննադատող գրաֆիտի անելու համար:

Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից այլախոհների նկատմամբ նման քաղաքականության զոհերից Լեյլա Յունուսը, ով ամուսնու հետ այժմ բնակվում է Նիդերլանդներում, տևական ժամանակ անցկացրել է ադրբեջանական բանտում՝ տնտեսական հանցանքներ գործելու հիմնավորումներով: Նա պատմում է, որ երկրում հետապնդումները հատկապես ուժգնացան 2013 թվականից, երբ Եվրախորհրդարանը դեմ քվեարկեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևին: Բաքվում համարեցին, որ կարելի է չվախենալ պատժամիջոցներից ու սկսեցին ձերբակալություններ իրականացնել: Շատերը ստիպված մեկնեցին այլ երկրներ, սակայն Յունուսը վստահ է, որ Ալիևն Ադրբեջանն այլախոհներից մաքրելուց հետո սկսել է նրանցից ազատվել արդեն արտերկրում:

BBC-ն նշում է, որ Եվրոպայի տարածքում անհայտ անձանց կողմից մի քանի անգամ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները ծեծի են ենթարկվել: Միայն 2021 թվականին երկու բլոգեր՝ Բեռլինում և Նանտում, բռնության զոհ են դարձել: Մի շարք դեպքերում Իլհամ Ալիևի քննադատները ոստիկանության պահանջով ձերբակալվում են և վերադարձվում Ադրբեջան: Նրանցից էր լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ով Թուրքիայից արտաքսվել էր և երկու տարի անցկացրել Բաքվի բանտում:

Մեկ այլ քաղաքական էմիգրանտ՝ Դաշգըն Աղալարլըն երկու անգամ Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր ուրիշ երկրներում. 2014 թվականին նա 1.5 տարի էր անցկացրել վրացական բանտում, դրանից հետո փախել էր Լեհաստան, որտեղ ևս նրան ձերբակալել էին: Նա ազատ էր արձակվել միայն իրավապաշտպանների միջամտությունից հետո:

Այսօր Բեռլինում բնակվող լրագրող Աֆղան Մուխթարլըին 2017 թվականին Թբիլիսիում ծեծի էին ենթարկել, գլխին պարկ անցկացնելով նստեցրել էին մեքենան ու տեղափոխել Բաքու, որտեղ բանտարկել էին՝ սահմանն անօրինական հատելու հիմքով: Բանտից նա դուրս էր եկել միայն 2020 թվականին: Միայն 2021-ին Վրաստանի դատախազությունը նրան տուժած կողմ էր ճանաչել առևանգման գործով:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսը BBC-ին ասել է, որ Ադրբեջանն ունի գումար այլ երկրներում մարդկանց կաշառելու ու գործակալներ պահելու համար: Նրա խոսքով՝ Ադրբեջանի սահմաններից դուրս կա հատուկ խումբ, որոնք ճնշում են գործադրում Բաքվից հեռացած մարդկանց վրա և այդ կենտրոնը գտնվում է Գերմանիայում: «Հենց այդտեղից են նրանք դուրս գալիս, ծեծում ու հարձակումներ գործում»,- նշել է Յունուսը:

«Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանել 2021 թվականին արտերկրում երեք ընդդիմադիր ակտիվիստների մահվան և մի քանի այլ գործիչների վրա հարձակումների փաստերը: Նրանց դիրքորոշումը քաղաքական էմիգրանտների նկատմամբ անփոփոխ է. նրանք հայտարարում են, որ նրանցից շատերի դեմ կան հստակ քրեական մեղադրանքներ, որոնք կապված չեն քաղաքականության դեմ»,- եզրափակում է BBC-ն: