Արեգակի վրա բռնկումների նոր շարք են արձանագրել

Լուրեր

14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արեգակի վրա երրորդ օրն անընդմեջ շարունակվում է բռնկումների շարքը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ արևային ակտիվության մասին իր կայքում հայտնել է ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը:

Այսպես, վերջին օրվա ընթացքում գիտնականները հայտնաբերել են C դասի յոթ բռնկում: Այս առավոտյան գրանցել են M դասի ավելի հզոր բռնկում:

Բացի այդ, Լեբեդեւի անվան ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում ակտիվության ինդեքսը բարձրացել է մինչև նարնջագույն մակարդակ:

Երևանի ժամանակով հինգշաբթի երեկոյան տեղի է ունեցել զանգվածային կորոնալ արտանետում՝ կապված C դասի բռնկման հետ:

Բռնկումները դասակարգվում են ըստ հզորության ՝ A, B, C, M և X: Ինչպես պարզաբանել է լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Կուզինը, պլազմայի ամպերը, որոնք նման պահերին արտանետում է Արեգակը, երկու-երեք օր հետո կարող են Երկրի վրա մագնիսական փոթորկի հանգեցնել:

Ենթադրվում է, որ թույլ փոթորիկը կարող է էներգահամակարգերի աշխատանքում աննշան խափանումներ առաջացնել և ազդել թռչունների և կենդանիների միգրացիայի վրա, իսկ ուժեղներն ազդում են նավիգացիոն համակարգերի վրա։