ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է թարմացված տվյալներ ժամը 14:00-ի դրությամբ: Ըստ այդմ՝ նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացված հղին դուրս է գրվել։ Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց առողջությանը վտանգ …