Անցած տարվա սպետեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերջում շուրջ 110 հազար մարդ է տեղահանվել Արցախից, իսկ հետպատերազմյան շրջանում ՝ 39 հազար մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացնելով պատերազմի հետևանքով Արցախի կրած վնասները։ «Հիմա 39 հազար անձ ոչ միայն …

