Ղազախստանում համազգային սգո օր են հայտարարել՝ ի հիշատակ զինամթերքի պայթյունների հետևանքով զոհվածների

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգոստոսի 29-ը համազգային սուգ է հայտարարել Ժամբիլի շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որտեղ զորամասի պահեստներում զինամթերքի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

“Ժամբիլի մարզի Բայզակի շրջանում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկանց մահվան, օգոստոսի 29-ը հայտարարում եմ համազգային սգո օր»,- գրել է պետության ղեկավարը Twitter-ում։

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 26-ի երեկոյան տեղեկացրել է, որ Ժամբիլի մարզում հրդեհ է բռնկվել զորամասի պահեստում, որտեղ պահվում են ինժեներական զինամթերքներ։

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների՝ հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 100 տուժած, այդ թվում ՝ արտակարգ իրավիճակների տեղական դեպարտամենտի 49 աշխատակից: Ուրբաթ առավոտյան հիվանդանոցներում մնացել են 28 տուժածներ, որոնցից 6-ը ծանր վիճակում են։ Վերջին տվյալներով ՝ զոհվել է 12 մարդ, կան անհետ կորածներ։