ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ՝ Եկատերինե Տիկարաձեի հետ։ «Զրուցել ենք հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման և բարեկամական կապերի ամրապնդման հարցերի շուրջ, անդրադարձել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին, հետագա ձեռնարկվող քայլերին։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել փորձի և գիտելիքների փոխանակմամբ համավարակի պայմաններում ամրապնդել գործակցությունը` միասնական ջանքերով համավարակի հետ կապված ընդհանուր մարտահրավերները …

