Մեծ Բրիտանիան ավարտել է Աֆղանստանից քաղաքացիների տարհանման գործողությունը

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Մեծ Բրիտանիան ավարտել է Աֆղանստանից քաղաքացիական անձանց և զինծառայողների տարհանման գործողությունը: Այս մասին օգոստոսի 28-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն։

Նրա խոսքով ՝ օգոստոսի 13-ից Միացյալ Թագավորության կառավարությունը Աֆղանստանից դուրս է բերել շուրջ 15 հազար քաղաքացիական անձանց և 1000 զինծառայողների:

«Եկել է գործողության այս փուլն ավարտելու ժամանակը, բայց մենք չենք մոռացել այն մարդկանց մասին, ովքեր դեռ ցանկանում են լքել երկիրը։ Մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք նրանց։ Մենք նաև չենք մոռացել Աֆղանստանի խիզախ և արժանապատիվ ժողովրդին։ Նրանք արժանի են ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- Iz.ru-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Բրիսթոուն տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ում:

Նախօրեին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում պատմել են, որ բրիտանական զորքերն Աֆղանստանից տարհանում են միայն այն անձանց, որոնք արդեն Քաբուլի օդանավակայանում են, նոր հայտեր չեն ընդունվում:

Աֆղանստանում իրավիճակը սրվել է 2001 թվականից ի վեր երկրում գտնվող ամերիկացի զինծառայողների դուրսբերումից հետո:

«Թալիբանի» գրոհայինները հարձակում են սկսել երկրի խոշոր քաղաքների վրա և օգոստոսի 15-ին մտել Քաբուլ՝ հայտարարելով պատերազմի ավարտի մասին: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին նույն օրը լքել է երկիրը։