Factor.am-ը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարքը։ «Ազատություն» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում որպես անշարժ գույք է ներկայացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում 613 քմ մակերեսով 1 տուն և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով 158 …

