Այսօր՝ հունիսի16-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանության փոխոստիկանապետ, գնդապետ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Ոստիկանության կողմից նախընտրական շրջանում իրականացված և նախատեսվող աշխատանքները՝ կապված ընտրացուցակների ճշգրտման, հասարակական կարգի պահպանության, ընտրական հանցագործությունների հետ։ Փոխոստիկանապետը հայտնել է, որ իրավախախտումների մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նրանց նախընտրական շտաբների հասարակական, միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ արդյունավետ …

