«Վառված, անճանաչելի մասունքներ են տվել, ասում են՝ տղադ է». անհետ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները՝ առանց համակարգային լուծումների

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

44-օրյա պատերազմին որպես կամավոր ռազմաճակատ մեկնած Հովհաննես Ներսիսիյանը հոկտեմբերի 21-ի առավոտյան զանգել է մորն ու տեղեկացրել, որ գտնվում է Զանգելանում։ Դա եղել է նրա ու մոր վերջին խոսակցությունը, ինչից հետո մայրը մինչև այժմ լուր չունի որդուց։

«Շուշիից գտան, դիակը բերեցին, տվեցին՝ իբր Հովիկինս ա։ Հետո մի հատ 0266 կոդով մասունքներ տվեցին և’ ինձ, և’ մեկ այլ ծնողի՝ տիկին Գայանեին։ Կեսը նրանցն է, կեսը իմ տղայինը։ Ես ո՞նց գնամ, վերցնեմ»,- ասում է տիկին Կարինեն։ 

Ավելի ուշ գտնված մասունքները, ըստ ԴՆԹ հետազոտության, Հովհաննես Ներսիսյանինն են, սակայն Կարինե Ներսիսյանը հետազոտության արդյունքներին չի հավատում։  

«Վառած մի երկու անճանաչելի մասունքներ են ինձ տվել։ 14 պարկ բերել են, արդեն 6 հոգու հուղարկավորել ենք։ Այսինքն` բաժանեն, ամենքին մի կտոր տան, բերանները փակեն, ես գնամ դա վերցնե՞մ, համարեմ՝  իմ տղան է, ինչի՞ համար»,- ասում է Կարինե ներսիսյանը:

Նա նշում է՝ իրենց հարցերին պետական կառույցները հստակ պատասխաններ չեն կարողանում տալ։ Հանդիպումներ են ունեցել տարբեր պատասխանատու անձանց, ինչպես նաև` հենց վարչապետի հետ, սակայն որևէ արդյունք չեն ստացել։

«Մեկը մյուսի վրա է գցում։ Մենք եկել ենք Ղարաբաղից, ամեն ինչ թողել ենք, եկել ենք, վարձով ենք ապրում, անտեր ընկած ենք, ով է պատասխան տալու։ Չկա տղաս, ընտանիքս էս ձևի, հարսս էլ հիվանդ, թափառական ապրում ենք, ով է պատասխան տալու էս ընտանիքների համար»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Ներսիսյանը։ 

Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն էր։ Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 44 օրյա պատերազմից հետո հայկական կողմը 243 անհետ կորած ունի։ 

Անհետ կորածների հարազատները պարբերաբար հավաքվում են Կառավարության շենքի մոտ, ներկայացնում իրենց պահանջները։ Սակայն նշում են՝ իրենց բարձրաձայնած հարցերն այդպես էլ լուծում չեն ստանում։ 

Անհետ կորածների և նրանց ընտանիքների հիմնախնդիրների լուծման և կարգավորման համար անհետաձգելի է հիմնական  օրենքի՝  «Անհայտ կորածի մասին» օրենքի նախագծի ընդունումը։ Այս մասին հայտարարում է Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը։ 

Վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՔԱՎ փաստահավաք գործունեության շրջանակում բացահայտվել են մի շարք համակարգային խնդիրներ։ ՀՔԱՎ-ը այժմ էլ շարունակում է փաստահավաք աշխատանքներ կատարել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրների վերաբերյալ։ 

ՀՔԱՎ խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանի խոսքով՝ խնդիրներից առաջինը անհայտ կորածի կարգավիճակ չլինելու հարցն է․

«Սա խնդիրներ է բերում նրանց ընտանիքների համար։ Մի շարք հարցերում, օրինակ, եթե սեփականության հետ կապված խնդիրներ կային, ընտանիքը պետք է դիմի դատարան, դատարանը ճանաչի որպես մահացած, իսկ ընտանիքներ կան, որոնք չեն ուզում, որ իրենց երեխային համարեն մահացած։ Այսինքն՝ այստեղ պետք է հստակ լիներ անհայտ կորածի կարգավիճակ և, ըստ դրա, արդեն կարգավորվեին մյուս իրավական խնդիրները։ Օրենքի նախագծով նաև պետք է կարգավորվեին նաև ընտանիքի սոցիալական, կրթական, առողջապահական խնդիրները»,- նշում է Սադիկյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը պետք է ներառեր նաև անձի կորելու հանգամանքերի բացահայտման մեխանիզմների ներդրում։ 

«Մենք նաև ուզում էինք, որ օրենքի նախագիծը ներառեր կորչելու հանգամանքը, այսինքն՝ ինչ հանգամանքներում է անձը կորել։ Մենք առաջին պատերազմից հենց ունեինք դեպքեր, որ անձը կորել է ոչ թե հակառակորդի գործողությունների հետևանքով, այլ հենց ՀՀ-ում։ Ճիշտ, սխալ  հրաման, կամ ինչպիսին պետք է լինեին աշխատանքները հանգամանքները պարզելու համար»,- նշում է Սադիկյանը։

Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը դեռ 2004 թվականից աշխատել է օրենքի նախագծի վրա, ավելի ուշ Արդարադատությւան նախարարությունը հանձնաժողով է ստեղծել բոլոր պատկան մարմինների՝ ներառյալ Հելսիկյան անսամբլեայի և Միջազգային  Կարմիր Խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

«Մշակվեց նախագիծը, պետք է արդեն ներկայացվեր միջգերատեսչական հանձնաժողովnներում, և սառեց։ Արդարադատության նախարարությունից մեզ պատասխանել էին, որ օրենքի ընդունումը հրատապ չէ»:  

Այս տարի` 44-օրյա պատերազմից հետո, Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորյան գրասենյակի ներկայացուցիչները կրկին փորձել են նախագծի ընդունման հարցը օրակարգ բերել՝ ընդգծելով դրա կարևորությունը, սակայն առայժմ որևէ արդյունքի չեն հասել։ 

«Մեզ տեղեկացրին, որ Արդարադատության և Արտաքին գործերի նախարարությունները դեմ չեն և կարող են աջակցել հետագա ընթացքին։ Միակ դեմ կառույցը Պաշտպանության նախարարությունն է և այն պատճառաբանությամբ, որ օրենքի շատ կարգավորումներ արդեն իսկ տեղ են գտնում իրավական դաշտում՝  Կառավարության որոշումների տեսքով։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի ուժով։ Պետք է լինի մի օրենք, որը հնարավորություն կտա այդ բոլոր խնդիրները լուծել, ոչ  թե միայն  պատերազմ և անհայտ կորածներ ունենալու դեպքում հապճեպ ընդունել որոշումներ։ Այդ հապճեպ ընդունված որոշումները կարող են շատ անհստակ լինել, որոշակի խմբեր և խնդիրներ դուրս թողնել։ Իսկ օրենքի լինելու դեպքում հստակ կլիներ, թե ինչ մարմին է զբաղվում։ 2020 թվականի պատերազմից հետո մարդիկի չգիտեին՝ որ մարմնին դիմել։ Ստեղծվեց մի հանձնաժողով, դրանից հետո մեկ այլ հանձնաժողով,  ընդ որում գոյություն ուներ պատերազմից առաջ գործող մեկ այլ հանձնաժողով, ինչը շփոթություն էր առաջացնում»,- մանրամասնեց Սադիկյանը։ 

Factor.am-ը առաջիկայում կփորձի ներկայացնել Պաշտպանության նախարարության պարզաբանումը՝ որոնք են պատճառները, որ նախարարությունը դեմ է «Անհայտ կորածի մասին» օրենքի նախագծի ընդունմանը։ 

Իսկ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշում է՝ օրենքի նախագծի ընդունումը կարելի է քննարկել, սակայն այն չպետք է լինի ինքնանպատակ․ կարևորը մարդկանց խնդիրների լուծումն է։ 

«Անհետ կորածների ընտանիքների սոցիալական խնդիրներին, եթե անդրադառնանք, այդ խնդիրները լուծվում են: Հիմնադրամի միջոցով որոշակի հատկացումներ են իրականացվում և այլն։ Մնացածը որոշակի օրենսդրական կարգավորումներ են, պետք է դրանց շուրջ քննարկումներ ծավալել։ Կարծում եմ՝ մտածելու խնդիր կա, բայց օրենքները ուղղակի օրենք գրելու համար չպիտի լինեն, կարևորը մարդկանց խնդիրները լուծելն է»,- նշում է Պապոյանը։ 

Անժելա Պողոսյան