Իրանի ԱԳ նախարարը ապրիլի 17-ին կայցելի ՌԴ․ նա Պուտինին կփոխանցի Ալի Խամենեիի նամակը

Լուրեր

10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի Ռուսաստան այցի նպատակն է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի գրավոր նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինին փոխանցելը, գրում է Mehr գործակալությունը։

«Ռուսաստան իմ այցի նպատակն է Պուտինին փոխանցել առաջնորդի գրավոր ուղերձը, որը կհանձնվի նրա հետ հանդիպման ժամանակ», – չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակներում լրագրողներին ասել է Արաղչին։

Հիշեցնենք, որ Իրանի  ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ  Արաղչին այս շաբաթվա վերջ կմեկնի Մոսկվա  և ռուս գործընկերների հետ խորհրդակցություններ կանցկացնի նաև Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հաստատել էր, որ արտգործնախարար Լավրովը կհանդիպի Արաղչիի հետ։

«Մենք սպասում ենք իրանցի գործընկերներին, նախատեսված են բանակցություններ Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև հանդիպումներ ռուս պաշտոնյաների հետ», – ասել էր  ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Իրան-Ռուսաստան համապարփակ ռազմավարական համաձայնագրի վերաբերյալ էլ  Բաղային հաստատել էր, որ այն վավերացվել է Ռուսաստանի Դումայի կողմից և այժմ անցնում է Իրանի օրենսդրական գործընթացով։ Նա նշել էր, որ «դա եղել է ԱԳՆ առաջնահերթությունը»։

ՌԴ-ում  Իրանի դեսպան Քազեմ Ջալալին էլ հայտնել է,որ Արաղչին ապրիլի 17-ին պաշտոնական այց կկատարի  Ռուսաստան։

«Շարունակելով Իրանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումները, դոկտոր Արաղչին վաղը կայցելի Մոսկվա՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար», – գրել է նա X-ում։

Դեսպանի խոսքով՝ օրակարգում են «երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության և միջազգային ասպարեզում փոխգործակցության խթանման հարցերը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի