Հնդկաստանը վաճառել է 2022-2024 թվականներին Հայաստան ներմուծված զենքի 43%-ը․ Reuters

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Նյու Դելին կտրուկ կավելացնի իր արտասահմանյան առաքելություններում ռազմական կցորդների թիվը՝ որպես նոր ծրագրի մաս, որի շրջանակներում կառավարությունը անմիջականորեն կբանակցի որոշ զենքի գործարքների շուրջ, գրում է The Business Standard-ը՝ հղում անելով Reuters-ին։ Ըստ աղբյուրների՝ Հնդկաստանը հատկապես թիրախավորում է այն կառավարություններին, որոնք երկար ժամանակ զենքի համար ապավինել են Ռուսաստանին։ Հնդկաստանը նաև մտադիր է երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով վարկեր առաջարկել։

Հնդկաստանի ծրագրերը, որոնք մանրամասն ներկայացրել են 15 աղբյուրներ և նախկինում չեն հաղորդվել, ներկայացնում են կառավարության աննախադեպ ջանքերը՝ օտարերկրյա գնորդներ հավաքագրելու և ֆինանսավորելու համար այն ժամանակ, երբ աշխարհը վերազինվում է, և հին աշխարհաքաղաքական հարաբերությունները վերադասավորվում են։ Հնդկաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաև Մոդիի գրասենյակը չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։

Ըստ զենքի արտահանման խթանմամբ զբաղվող  հնդիկ պաշտոնյայի՝ շրջադարձային կետերից մեկը Ռուսաստանի ներխուժումն էր Ուկրաինա 2022 թվականի փետրվարին։ Արևմտյան պահեստային զինանոցներն ուղարկվեցին Կիև, մինչդեռ ռուսական գործարանները զինամթերք էին արտադրում գրեթե բացառապես իրենց սեփական ռազմական կարիքների համար։ Սա ստիպել է այլ երկրների, որոնք պատմականորեն ապավինել են Վաշինգտոնին և Մոսկվային՝ աշխարհի երկու խոշորագույն զենք արտահանողներին, փնտրել այլընտրանքներ։

Կառավարության տվյալները ցույց են տալիս, որ Հնդկաստանը 2023-2024 ֆինանսական տարում արտադրել է 14.8 միլիարդ դոլարի զենք, ինչը 62%-ով ավելի է, քան 2020 թվականին։  Հնդկաստանը նախատեսում է մինչև 2026 թվականի մարտը արտասահմանյան դեսպանատներ ուղարկել առնվազն 20 նոր ռազմական կցորդների։  Պաշտոնյաները նշել են, որ կցորդներին հանձնարարվել է առաջ մղել հնդկական զենքը և նրանց տրամադրվել են ռեսուրսներ՝ իրենց ընդունող կառավարությունների զենքի պահանջարկը վերլուծելու համար։  Լրատվամիջոցը ներկայացնում է Հայաստանի օրինակը։ Նշվում է, որ հաջողության պատմություններից մեկը Հայաստանն է, որտեղ Հնդկաստանն անցյալ տարի ուղարկել է իր առաջին ռազմական կցորդին։

«Հնդկաստանն արդեն իսկ խաթարել է Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանին զինելու հարցում, որը Խորհրդային Միության մաս էր կազմում, բայց հայտարարել է, որ չի կարող հույսը դնել Մոսկվայի վրա։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալների համաձայն՝ Հնդկաստանը վաճառել է 2022-2024 թվականներին Հայաստան ներմուծված զենքի 43%-ը, մինչդեռ այն զրոյական ցուցանիշ է ունեցել  2016-2018 թվականներին»,- գրում է պարբերականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի