Հենոն մեծ ֆուտբոլիստ է ու գիտի, որ իր տաղանդը պիտի ծառայեցնի ի շահ թիմի․ Կապառոս

Լուրեր

11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
Բոլորը
Սեպտեմբերի 1-ին՝ Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:  ՀՖՖ-ն ներկայացրել է ասուլիսը։

-Հենրիխ, Ազգերի լիգայի խմբում և Աշխարհի առաջնության մեկնարկային երեք խաղերում հաղթելուց հետո, զգացվում է, որ հավաքականում ձևավորվել է հաղթողի հոգեբանություն: Այդ առումով ի՞նչ կարող եք ասել որպես թիմի ավագ:

-Կարող եմ ասել, որ հաղթողի հոգեբանությունը ձևավորվել էր դեռ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում, որտեղ մեր հավաքականը հաղթեց։ Դա փոխանցվեց արդեն որակավորման առաջին երեք խաղերին։ Թիմային խաղի որակը մեզ մոտ շատ է բարձրացել, և կարծում եմ, որ այն գնալով էլ ավելի կբարելավվի։

-Դուք մի քանի դեպքերում նշել եք, որ հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ Ձեր բացակայության պայմաններում պետք է կարողանա պատասխանատվություն վերցնել իր ուսերին ու թիմին առաջ տանել: Արդյո՞ք դա այն էր, ինչ տեսաք նախորդ 3 խաղերում, և նույնը պետք է ցուցադրել առաջիկա հանդիպումներում՝ արդեն Ձեր ներկայությամբ:

-Եղան առանցքային ֆուտբոլիստներ, որոնք թիմին տարան իրենց հետևից և արդյունք ապահովեցին, ինչը շատ գովելի է։ Հուսամ, որ մյուս խաղերին նույնպես դա կրկնվի։ Մի քանի անգամ նշել եմ, որ թիմում ոչ թե մեկ-երկու ֆուտբոլիստ պիտի առաջատարի որակներ ունենա, այլ ամբողջ թիմը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի։ Ցավոք, վաղվա խաղում մեր թիմից երեք առանցքային ֆուտբոլիստներ որակազրկման պատճառով հանդես չեն գա, սակայն վստահ եմ, որ նրանց փոխարինողները պատվով հանդես կգան և կօգնեն հավաքականին։

-Պարոն Կապառոս, վաղվա խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կունենա նոր գլխավոր մարզիչ: Ըստ Ձեզ՝ ո՞ր թիմը կշահի դրանից։

-Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մասին շատ մեծ կարծիք ունեմ։ Այդ թիմը ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է մասնակցել մեծ մրցաշարերի։ Այո, դաշտի տեր թիմը ունի նոր գլխավոր մարզիչ և երիտասարդ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ վաղվա խաղին մասնակցող ֆուտբոլիստների մեծ մասը ամռանը խաղում էին նաև ԵՎՐՈ-ում։ Ազգային հավաքականների կյանքն այսպիսին է։

-Դուք նշեցիք, որ վաղը փորձելու եք խաղալ Ձեր խաղը։ Ի՞նչ է դա նշանակում։ Արդյո՞ք ամբողջ խաղը կենտրոնանալու է հավաքական վերադարձած Հենրիխ Մխիթարյանի վրա։

-Մենք թիմային խաղ ենք դավանում։ Մխիթարյանը, իհարկե, շատ մեծ տաղանդով ֆուտբոլիստ է, և նա գիտի, որ իր տաղանդը պետք է ծառայեցնի մեր թիմին։ Վստահ եմ, որ նրա խաղը կօգնի մեր թիմին։

-Պարոն Կապառոս, առաջին խաղում մեր հավաքականին չեն օգնի առանցքային ֆուտբոլիստներ Հարոյանը, Բայրամյանը և Բարսեղյանը: Արդեն որոշե՞լ եք, թե ովքեր են փոխարինելու այս ֆուտբոլիստներին և արդյո՞ք սպասվում են նաև մարտավարական փոփոխություններ։

-Մենք դեռ մեկ մարզում ունենք մինչև խաղը և վաղը կորոշենք, թե ովքեր կփոխարինեն բացակայող ֆուտբոլիստներին։

–Մրցակիցն ունի նոր գլխավոր մարզիչ, որի օրոք առաջին խաղն է անցկացնելու: Ինչքանո՞վ էր այդ գործոնը դժվարեցրել մրցակցի խաղի ուսումնասիրությունը և արդյո՞ք խաղաոճի կտրուկ փոփոխություն եք ակնկալում:

-Չեմ կարծում, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի խաղը կտրուկ փոփոխության կենթարկվի։ Նրանք իրենց զինանոցում տարբեր խաղաոճեր ունեն։ Սակայն անկախ դրանից, մենք մրցում ենք բավական բարձր մակարդակ ունեցող թիմի հետ։