Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի սահմանի շրջանում կտեղակայվեն ռոբոտներ, որոնք հագեցած են գերժամանակակից սենսորներով և արհեստական բանականությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Հարավային Կորեայի պաշտպանական գնումների պետական գործակալությունից (DAPA), գրում է ՏԱՍՍ-ը։ Կառույցի տվյալներով՝ 2,5 միլիոն դոլար արժողությամբ առաջին երկու ռոբոտ-սահմանապահներին նախատեսվում է ապառազմականացված գոտու հարավային հատվածում տեղակայել այս տարվա հոկտեմբերին: Նրանք գործելու են երեք ամիս՝ …

