Այս տարվա մայիսի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է շուրջ 8 միլիարդ 816 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 848 մլն դոլարով կամ 10,6 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։ Մոտ 8,8 միլիարդ դոլար պետական պարտքից 8 միլիարդ 317 միլիոն դոլարը Կառավարության պարտքն է, 498,4 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը։ Տարեսկզբի համեմատ 656 մլն …

