Ղազախստանի ՊՆ ղեկավարը հրաժարական է տվել զինամթերքի պահեստում պայթյուններից հետո

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևի հրաժարականը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիա Ուալին, գրում է Ինտերֆաքսը:

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաշվի առնելով պաշտպանության նախարար Նուրլան Երմեքբաևի հրաժարականի խնդրանքով դիմումը, ընդունել է այն»,- գրել է Ուալին իր ֆեյսբուքյան էջում:

Երմեկբաևը հրաժարական է տվել Ղազախստանի հարավում գտնվող զորամասի պահեստում տեղի ունեցած պայթյուններից հետո:

Հիշեցնենք՝ օգոստոսի 26-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել Ղազախստանի Բայզակ շրջանում տեղակայված թիվ 28349 զորամասի ինժեներական զինամթերքի պահեստում, ինչի հետևանքով մի քանի պայթյուններ էին որոտացել։ Հրդեհի մակերեսը կազմել է գրեթե 700 քմ:

Պայթյունների և հրդեհների հետևանքների վերացման ընթացքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 15 մարդ, մոտ հարյուրը՝ վիրավորվել:

Տաթև Ֆռանգյան