Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է օրերս հրապարակված ձայնագրությանը, որտեղ նա և ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներքաղաքական թեմաներով հեռախոսազրույց են ունենում: «Որոշել էի առհասարակ չանդրադառնալ անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող և ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը, սակայն որոշումս փոխեցի, քանի որ ձայնագրության շուրջ նորանոր լեգենդներ են հյուսվում, և լրագրողները չեն դադարում իմ թիմակիցներին …

