Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2021 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ տարբեր նպատակների համար նախատեսված անօդաչու թռչող սարքերը, որոնք գտնվում են ադրբեջանական ԶՈՒ-ի զինանոցում, ուսումնական թռիչքներ են իրականացրել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Վարժանքների ընթացքում անձնակազմերը զարգացնում են իրենց մարտավարատեխնիկական գիտելիքները, կատարում գործնական թռիչքներ ու ուսումնամարտական առաջադրանքներ՝ հմտությունները բարելավելու համար։ Հաղորդագրության համաձայն՝ անօդաչուների անձնակազմերը …

