Գործատուն չի կարող հարկադրել աշխատողին պատվաստվել Քովիդ-19-ի դեմ՝ համաձայն ՀՀ ներպետական օրենսդրության․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
13.12.2024 | 10:58
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ
13.12.2024 | 10:43
Ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել․ խոսնակ
Բոլորը

Հայաստանում Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստումները թեև իրականացվում են կամավորության սկզբունքով, սակայն քաղաքացիների կողմից տարբեր ահազանգեր կան՝ կապված գործատուների կողմից աշխատողներին պարտադիր պատվաստման մղելուն։ Արդյոք Քովիդ-19-ի դեմ պարտադիր պատվաստումը ոտնահարո՞ւմ է մարդու հիմնարար իրավունքները։ Այս թեմայով Factor TV-ն զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Տիրուհի Վարդանյանի և Սոֆյա Պետրոսյանի հետ։

Factor TV – Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում շատ երկրներ ներդրել էին կամավորության սկզբունքով պատվաստումները։ Սակայն համավարակի տարածման բարձր ռիսկերը նվազեցնելու համար որոշ պետություններ, ինչպիսիք են Ֆրանսիան, Հունաստանը, Լեհաստանը, ռիսկային խմբի անձանց համար այն դարձրել են պարտադիր։ Կա՞ն, արդյոք, իրավական  կարգավորումներ, որոնց կիրառման դեպքում Քովիդ-19-ի դեմ պարտադիր պատվաստումը կարող է համարվել իրավաչափ։

Սոֆյա Պետրոսյան – Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո պետության պարտավորությունն է իրականացնել մարդու կյանքի պաշտպանությունը կանխատեսելի և արտահայտված սպառնալիքներից, որը կարող է ներառել նաև առողջապահության ոլորտի պահանջները, հետևաբար այդպիսի սպառնալիքները կանխելու համար պետությունը պետք է ձեռնարկի պաշտպանության միջոցներ, նաև վարակիչ հիվանդությունների հետ կապված, որոնց անվերահսկելի տարածումը, օրինակ՝ լրջագույն սպառնալիք կարող է դառնալ հանրային առողջության պահպանության տեսանկյունից։ Պետությունն ունի պարտավորություն պաշտպանելու իր բնակչության կյանքը կանխատեսելի և արտահայտված սպառնալիքներից, այդ պարտավորությունը կատարելու համար վերջինս պարտավոր է ձեռնարկել միջոցներ, իսկ, եթե խոսվում է պարտադիր պատվաստման մասին, այս դեպքում իրավաչափությունը կարելի է հիմնավորել, բացառապես այն դեպքում, եթե հիմնավորվի դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում հանրային առողջության պահպանման տեսակետից, հիմնավորվի ձեռնարկված միջոցների ու հետապնդած նպատակի համաչափությունը, և, իհարկե, օրենքով նախատեսված լինի, ինչը կանխատեսելի և հնարավորինս հստակ ձևակերպված պետք է լինի, որպեսզի դրա հասցեատերը հնարավորինս կարողանա իր վարքագիծը համապատասխանեցնել դրան։ Այսինքն, եթե պետությունը փորձում է ներդնել նման քաղաքականություն, պետք է հիմնավորի, որ այն անհրաժեշտ է ժողովրդական հասարակությունում հանրային առողջության պահպանման տեսակետից, հետապնդում է օրինական նպատակ և, իհարկե, նախատեսված է օրենքով։

Factor TV – Եթե անհատն ունի առողջական խնդիրներ և բժշկական պատվաստումները հակացուցված են, այս դեպքում պետությունն արդյոք իրավասո՞ւ է իրավունքի ուժով քաղաքացուն պարտադրել պատվաստվել։Սոֆյա Պետրոսյան – Մեզ մոտ դեռևս չկան համապատասխան իրավական կարգավորումներ, որտեղ խոսվում է պատվաստման պարտադիրության մասին։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով պաշտպանվում է յուրաքանչյուրի կյանքի իրավունքը ոչ միայն այն դեպքերից, որոնք ունենում են մահվան ելքեր, այլև այն դեպքերից, որոնք վտանգի տակ են դնում մարդու կյանքը։ Բժշկական պատվաստումները կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո քննարկման առարկա կարող են դառնալ այն դեպքում, երբ այդպիսի միջամտությունները սպառնալիք են մարդու կյանքի և առողջության համար, օրինակ՝ երբ տվյալ անձն ունենա որոշակի առողջական խնդիրներ կամ առկա լինեն պատվաստաման համար սահմանված հակացուցումներ։ Այդ համատեքստում նրա առողջությանը լուրջ վտանգ է սպառնում, այսինքն կարող է կոնվենցիայի 2-րդ հոդվածի քննարկման առարկա դառնալ և միևնույն ժամանակ, եթե լինեն նմանատիպ դեպքեր (օրինակ՝ պատվաստումները հանգեցրել են մահվան), ապա պետությունը կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում ունի նյութական ընթացակարգային պարտավորություն՝ ապահովելու պատշաճ քննությունը բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որտեղ խոսվում է կյանքին սպառնալու, կյանքի իրավունքը խախտելու վերաբերյալ ցանկացած պնդմանը։ Պետք է լինի պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ բավարար ապացույցների առկայություն։ Սա իրենից ենթադրում է, որ հասարակությանը պետք է հասանելի և մատչելի լինի պատվաստանյութի անվտանգ լինելու վերաբերյալ բավարար տեղեկատվությունը։ Հասարակության համար պետք է հստակ լինի պատվաստվելու և չպատվաստվելու արդյունքում առաջացող ռիսկերի անհամաչափությունը։ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն,-հեղ․) կողմից օրինակ բարձրացվել է հարցադրում, ըստ որի պատվաստանյութի անվտանգ լինելու հիմնավորվածության հետ մեկտեղ պետք է նաև պետության կողմից ներդրվի վերջինիս կիրառման արդյունքում պատճառվող հնարավոր վնասների հատուցման մեխանիզմ։

Factor TV – Վերջին շրջանում Հայաստանում բավականին շատ են պարտադիր պատվաստման անցնելու մասին տեղեկությունները։ Սոցիալական ցանցերում շատ են քննարկում նաև կրթական հաստատությունների աշխատակիցներին պատվաստվելու հարկադրելու մասին։ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր պատվաստմանն ուղղված իրավական կարգավորումներ կա՞ն։

Սոֆյա Պետրոսյան – Բուռն կերպով քննարկվում են գործատուների կողմից աշխատողներին հարկադրելու հետ կապված հարցադրումներ ու դրանով պայմանավորված աշխատանքային իրավունքների սահմանափակումների կամ առավելությունների սահմանման հետ կապված, բայց, երբ նայում ենք ՀՀ գործող իրավակարգավորումներին, այս պահին պարտադիրության վերաբերյալ կարգավորում չկա։

Տիրուհի Վարդանյան – Չկա որևէ տեղեկատվություն, որ պետությունը հիմա գնում է պարտադիր պատվաստման մեխանիզմի ներդրմանը։ Հրապարակված տեղեկատվության համաձայն փորձում է ձեռնարկել որոշակի միջոցներ՝ կանխարգելելու Քովիդ 19-ի տարածումը, բայց, ներպետական օրենսդրությունում դեռևս որևէ իրավական նորմ, որն ուղղած է հարկադիր պատվաստման սահմանմանը, այս պահին առկա տեղեկատվության համաձայն դեռևս ներդրված չէ։

Factor TV – Իրավաչա՞փ է, արդյոք, գործատուների կողմից իրենց աշխատակիցներին պարտադիր պատվաստելուն հարկադրելը։

Սոֆյա Պետրոսյան – Եթե դեռևս ներպետական օրենսդրությամբ ներկա պահի դրւթյամբ ամրագրված չէ հարկադիր կամ պարտադիր պատվաստմանն ուղղված որևէ իրավական նորմ, ապա գործատուն պետք է գործի միայն օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան ու համահունչ, և ցանկացած գործողություն, որը հակասում է մարդու իրավունքների պաշտպանությանը խախտում է պետական օրենսդրության պահանջներին։ Գործատուն փաստացի չի կարող հարկադրել աշխատողին որպեսզի նա պատվաստվի, գործատուի գործողությունները պետք է համահունչ լինեն ներպետական օրենսդրության պահանջներին։

Factor TV – «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ կետում նշված է, որ առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության՝ բժշկական  օգնության և սպասարկման իրականացում նախատեսվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում: Քովիդ-19 համավարակն այս կոնտեքստում համարվո՞ւմ է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն։ Եթե այո, արդյոք ստացվո՞ւմ է, որ պարտադիր պատվաստումը բխում է օրենքից։

Տիրուհի Վարդանյան  – Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության` բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում է նաև այն դեպքում, երբ մարդու մոտ առկա է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն: Վերջիններիս ցանկը սահմանված է «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ, որում ՀՀ Կառավարության 2020 թվականի փետրվարի 1-ի թիվ 96-Ն որոշմամբ ներառվել է նաև նոր կորոնավիրուսային վարակը (2019n-CoV): Ցանկի սահմանված լինելու պայմաններում, այդուհանդերձ, օրենքի 24-րդ հոդվածի իրավակարգավորման կիրառումը հնարավոր չէ այնքանով, որքանով օրենքով նախատեսված չէ առանց մարդու համաձայնության բժշկական օգնության և սպասարկման իրականացման կարգը:  ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանով նախատեսվում է, որ կանխարգելիչ պատվաստումներից հրաժարման դեպքում յուրաքանչյուր անձ կամ նրա օրինական ներկայացուցիչ ձեռագիր գրում է հրաժարական՝ նախապես ստանալով հրաժարումների վերաբերյալ խորհրդատվություն և իրազեկում։

Factor TV – Այնուամենայնիվ, եթե պետությունը որոշում է պարտադիր պատվաստումների գնալ, այս դեպքում պարտադիր պատվաստման քաղաքականություն մշակելիս ի՞նչ է անհրաժեշտ հաշվի առնել։

Տիրուհի Վարդանյան – Պարտադիր պատվաստումը պետք է սահմանվի օրենքով՝ համաչափության և անհրաժեշտության սկզբունքների պահպանմամբ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված համառոտագրում նշվում է, որ պետությունը պարտադիր պատվաստման մեխանիզմը ներդնելիս, իր քաղաքականությունը մշակելիս պետք է հաշվի առնի պատվաստանյութերի կիրառման արդյունքում պատճառվող հնարավոր վնասների հատուցման մեխանիզմի ներդրումը, բնակչության համար ապահովի պատվաստման վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն և մատչելիություն, բնակչությանը ապահովի  անվճար և բավարար քանակով պատվաստանյութով, ապահովի պատվաստումների վերաբերյալ որոշումների կայացմման թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն։

Հիշեցնենք, որ Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտնում իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը։ Բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները, հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները։ Այն անձինք, ովքեր, համաձայն իրենց իրավունքի, չեն ցանկանա պատվաստվել, ինչպես նաև 14 օրը մեկ թեստավորվել, ապա կարող են աշխատել հեռավար՝ տնից:

Հարցազրույցը՝ Մարիամ Ստեփանյանի

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: