AstraZeneca-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունը հետ է կանչում COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն ամբողջ աշխարհից՝ համաճարակի սկսվելուց ի վեր «բարելավված պատվաստանյութերի չափազանց հասանելիության» պատճառով։ Այս մասին գրում է Reuters-ը:

Արտադրողը նաև հայտարարել է, որ դադարեցնում է Vaxzevria պատվաստանյութի գրանցումը Եվրոպայում։

«Այն բանից հետո, երբ մշակվել են COVID-19 պատվաստանյութերի մի քանի տեսակներ, կա պատվաստանյութերի ավելցուկ, որոնք ներկա փուլում ավելի քան հասանելի են»,- հայտարարել են ընկերությունից:

AstraZeneca-ն նշել է, որ դա հանգեցրել է Vaxzevria պատվաստանյութի պահանջարկի նվազման, որն այժմ այլևս չի արտադրվում և չի մատակարարվում: Ընկերությունն ավելի վաղ խոստովանել էր, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել կողմնակի բարդություններ, այդ թվում՝ թրոմբի առաջացում և արյան մեջ թրոմբոցիտների ցածր մակարդակ:

2023 թվականի մայիսի սկզբին ԱՀԿ-ն հայտարարեց, որ COVID-19-ն այլևս գլոբալ մակարդակի արտակարգ իրավիճակ չէ, թեև կորոնավիրուսի սպառնալիքը պահպանվում է։