ԵՄ դատարանը վճռել է, որ Covid-ի համաճարակի ժամանակ պատվաստանյութերի գնումը թափանցիկ չի եղել

Լուրեր

26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Բոլորը

ԵՄ արդարադատության դատարանը վճիռ է կայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման գործով։ Որոշումը վերընտրվել պատրաստվող Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի օգտին չէ, գրում է Euronews-ը։

Եվրոպական հանձնաժողովը խախտել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման թափանցիկության կանոնները։ Վճիռը Արդարադատության Եվրոպական դատարանը կայացրել է տարբեր մակարդակներում բազմամսյա վարույթներից հետո։ Դատարանը գտել է, որ Եվրահանձնաժողովին «չհաջողվեց հանրությանն ապահովել պատվաստանյութերի գնման պայմանագրերի բավարար հասանելիություն կորոնավիրուսային համաճարակի ժամանակ»։

Ըստ Euronews-ի՝ սա քար նետել է անձամբ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այգին: Եվրահանձնաժողովի ղեկավարի դեմ հետաքննությունն ի սկզբանե բացվել էր Բելգիայի դատական իշխանությունների կողմից 2023 թվականին տեղի լոբբիստներից մեկի կողմից ներկայացված բողոքից հետո, որին աջակցում էին Հունգարիան և Լեհաստանը: Ֆոն դեր Լեյենին մեղադրել են կոռուպցիայի մեջ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա մասնավոր նամակագրությամբ բանակցել է Pfizer դեղագործական ընկերության ղեկավարի հետ 20 միլիարդ եվրո արժողությամբ պատվաստանյութեր գնելու համար, այնուհետև ջնջել հաղորդագրությունները։

Համաճարակի գագաթնակետին Եվրահանձնաժողովի ղեկավարի ձեռք բերած գործարքը դիտվեց որպես ԵՄ-ի հաջողություն վիրուսի դեմ պայքարում։ Ավելի ուշ պարզվեց, որ 4 միլիարդ եվրոյի պատվաստանյութեր չեն օգտագործվել։

Դատարանը որոշում է կայացրել Եվրախորհրդարանում քվեարկության նախօրեին. պատգամավորները պետք է ընտրեն կամ վերընտրեն Եվրահանձնաժողովի հաջորդ նախագահին։ Խոսքը ԵՄ-ում ամենաազդեցիկ պաշտոնի մասին է։