Factor.am-ը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարքը։ «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում որպես անշարժ գույք նշված է Արարատ գյուղում 0․099 հա հողատարածք և Երևանում՝ 130 քմ տարածք։ Որպես շարժական գույք Սարգսյանը …

