Շիրակի մի քանի գյուղական համայնքներում առաջին դասարանցիներ չկան․ Շիրակի մարզպետը Գիտելիքի օրը տոնեց իր հարազատ դպրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը Գիտելիքի և դպրության օրվա առիթով այսօր այցելեց Գյումրու Խրիմյան Հայրիկի անունը կրող թիվ 41 դպրոց՝ «առաջին դաս» անցկացնելով աշակերտների համար։ 27 տարի առաջ Շիրակի մարզպետը տառաճանաչությունը սկսել է այս դպրոցից։

Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ պատիվ է գտնվել հարազատ դպրոցում «առաջին դասին»։

«Գիտելիքից թանկ, գիտելիքից կայուն, գիտելիքից մնայուն բան չկա աշխարհում։ Գիտելիքն է, որ մեր ձեռքը բռնած՝ տանում է հետաքրքիր ճանապարհ, որը կոչվում է կյանք»,- ասաց մարզպետը։

Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ մարզի 162 դպրոցներում առաջին դասարանցիների թիվը շատ քիչ է պակասել։ Նշենք, որ թվերը դեռ նախնական են, այդ պատճառով դրանք այս պահին չեն հրապարակվում․ պաշտոնապես կհրապարակվեն մեկ շաբաթ անց։

«Անցած տարվանից սկսած՝ ծնելիության ավելի բարձր մակարդակ ունենք հանրապետությունում։ Կարծում եմ՝ մի քանի տարի հետո աշակերտների թվի նվազում չենք ունենա»,- ասաց մարզպետը։


Շիրակի մարզպետը նաև ցավով նշեց, որ մի քանի գյուղական համայնքներում առաջին դասարանցիներ չկան։

«Իրականում այդ գյուղերը շատ փոքր բնակչությամբ են։ Բայց մենք պիտի շարունակենք այդ տարածաշրջանները զարգացնել, որպեսզի մարդիկ շարունակեն այդտեղ ապրել, ավելի շատ մարդիկ գնան ապրելու և նման խնդիրներ չլինեն»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Նշենք, որ խոսքը հեռավոր Ամասիայի տարածաշրջանի 3 գյուղական բնակավայրերի մասին է․ նախնական տվյալներով՝ առաջին դասարանցիներ չունեն Շաղիկ, Ջրաձոր և Ծաղկուտ համայնքները։


Factor.am-ի հարցին՝ Շիրակի մարզի դպրոցները պատրա՞ստ են համավարակի պայմաններում դասեր անցկացնել, Հովհաննես Հարությունյանը պատասխանեց, որ կրթօջախներն արդեն մեկ տարուց ավելի փորձ ունեն։ Ըստ մարզպետի՝ մի քանի օրվա ընթացքում դպրոցները սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու համար հավելյալ միջոցներ կստանան։

«Մնում է տեղում վերահսկողությունն իրականացվի պատշաճ կերպով, ինչպես նաև պատվաստումների մակարդակը պետք է բարձրացվի կոլեկտիվներում, որպեսզի համավարակի տարածման շղթան լիարժեք կարողանանք տնօրինել»,- ասաց մարզպետը։

Արմիկ Մովսիսյան