223 մահ՝ 2․5 տարում. բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը չեն նվազում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Օգոստոսի 18-ի գիշերը Սյունիքի մարտական հենակետերից մեկում 3 զինծառայողի մարմիններ հայտնաբերվեցին. 3-ն էլ՝ 19 տարեկան շարքայիններ․ Մուրադ Մուրադյանը՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից, Լևոն Հարությունյանը՝ Երևանից, Գոռ Սահակյանը՝ Դիլիջանից։ Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ նրանց դիերը գտնվել են գիշերը ժամը 01:30-ի սահմաններում՝ հրազենային վնասվածքներով։

Քննչական կոմիտեն դեպքից շուրջ 20 ժամ անց հաղորդագրություն տարածեց․ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց սպանություն)։ Համածառայակիցներին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն: Օրեր անց ձերբակալվեց նաև դիրքի ավագը՝ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքեր, ցավոք, պարբերաբար են գրանցվում։ Դժբախտ պատահարներից մինչև սպանություն և ինքնասպանություն․ ահա այսպես են հիմնականում որակվում դրանք։

2018-ից մինչև 2021 թվականի հունիս ամիսը Հայաստանի և Արցախի զինված ուժերում մահվան 233 դեպք է գրանցվել։ Այս հաշվարկում ներառված չեն 44-օրյա պատերազմի հետ կապված մահերը։ 2018 – 2020 թթ. մահացության դեպքերից 28-ը որակվել է որպես հրադադարի ռեժիմի խախտման հետևանք, 11-ը՝ սպանություն, 38-ը՝ ինքնասպանություն, 74-ը՝ դժբախտ պատահար։

Մարդու իրավունքների պաշտպանության 2019թ. ռազմավարության համաձայն՝ վերլուծվել և առանձնացվել են այն խնդիրները, որոնք վերջին տարիներին եղել են նաև միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Երկու տարվա ընթացքում, սակայն, ծրագիրն էական առաջընթաց չի գրանցել։ Ըստ Արդարադատության նախարարության կայքում տեղադրված երեք կիսամյակների հաշվետվությունների՝ ծրագրի շրջանակում ամենաշատն իրականացվել են մասնագետների հետ տարվող դասընթացներ։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը մշտադիտարկում է իրականացրել ծրագրի՝ պաշտպանական ոլորտին վերաբերող միջոցառումների շուրջ։ Ըստ ՀԿ նախագահ Խաչատրյանի՝ ռազմավարական ծրագրում չեն անդրադարձել գլխավոր խնդրին՝ չափելիությանը։ Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանում պետական կառույցները զինվորների մահացության վերաբերյալ վիճակագրական տվյալներ կամ չեն հրապարակում կամ տարբեր գերատեսչությունների հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրար։

Չնայած այն հանգամանքին, որ ծրագրի 4-րդ գործողությամբ նախատեսվում է սահմանել զինված ուժերում մահվան դեպքերի արագ և թափանցիկ քննության վերաբերյալ իրազեկման չափորոշիչներ, բանակում մարդու իրավունքների խախտումների, մահացության դեպքերի քննության առնությամբ վիճակագրական տվյալների հանրայնացման գործողություններ նախատեսված չեն։
Բանակում ոչ մարտական պայմաններում մահացությունների շուրջ կատարված քննությունները հաճախ եղել են ոչ արդյունավետ կամ ընդհանրապես բացակայել են, նույնիսկ այն դեպքերում, երբ դիերի վրա բռնության հետքեր են առկա եղել։ Այս մասին են վկայում նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված բազմաթիվ բողոքների շուրջ կայացված վճիռները։

Գլխավոր դատախազությունը, որը մշտադիտարկման ծրագրով մի դեպքում ներգրավված է որպես պատասխանատու, մյուս դեպքում՝ համակատարող մարմին, 2021թ. ապրիլի 4-ին հրապարակել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի արագ և թափանցիկ քննության չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ գլխավոր դատախազի N 38 հրամանը։

ՀՀ զինվորական դատախազին և կայազորների զինվորական դատախազներին հանձնարարվել է ապահովել զինված ուժերում մահվան դեպքերով արագ և թափանցիկ քննության չափանիշները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան