Գերմանիայից զբոսաշրջիկների թիվն աճում է․ Վահան Քերոբյանը չսպառված մեծ պոտենցիալ է տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչ՝ տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալություններ, առևտրային ասոցիացիաներ, ավիաընկերություններ և լրատվական գործակալություններ, ժամանել են Հայաստան՝ մասնակցելու «Fvw DRV Destination Forum» միջոցառմանը, որը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի և Գերմանիայի զբոսաշրջության ոլորտների միջև հարաբերությունները: Միջոցառմանը նվիրված ասուլիսին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին Հայաստանում «Fvw DRV Destination Forum» միջոցառումը կազմակերպելու և իրականացնելու համար։

Քերոբյանն ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են Հայաստանի համար, քանի որ մեկ մեծ քայլով առաջ են տանում զբոսաշրջության ոլորտը՝ օգնելով ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին ընդլայնել իրենց միջազգային կապերն ու աշխարհագրությունը։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս տուրիզմի ոլորտում «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության հետ համատեղ իրականացվող նախագծերին և այս չորսօրյա միջոցառումը վկայում է հայ-գերմանական տնտեսական և զբոսաշրջային կապերը զարգացնելու Հայաստանի հետաքրքրության և շահագրգռվածության մասին»,- ասաց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ոլորտներից է, քանի որ այն տնտեսական զարգացման ընդլայնման և ընդհանուր առմամբ սպառողական բավարարվածության հիմնաքարն է։

«Գաղտնիք չէ, որ Եվրամիության երկրներից Հայաստանի խոշորագույն գործընկերը Գերմանիան է և ընդհանուր առմամբ Գերմանիան երրորդ ամենախոշոր զբոսաշրջային ուղղությունն է։ Գերմանիայի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից է… Այդ համագործակցության օրակարգում առաջնային է համագործակցությունը հենց զբոսաշրջության ոլորտում»,- ընդգծեց Քերոբյանը։

Նախարարը հայտնեց, որ 2019 թվականից սկսած Եվրոպական Միության երկրներից Հայաստան այցելությունների քանակով ամենաբարձր աճը Գերմանիայի կողմից է։

«Այս տարի ևս նկատում ենք Գերմանիայից այցելությունների աճի դինամիկա, չնայած կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներին։ Որքան էլ, որ դրական են ցուցանիշները, կարծում եմ, որ շատ անելիքներ ունենք՝ մեր առջև դրված նշաձողերին հասնելու համար»,- նշեց Քերոբյանը՝ ընդգծելով նաև, որ դեռևս առկա է Գերմանիայից այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելացնելու չսպառված պոտենցիալ:

Մանրամասները՝ տեսանյութում: