Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. տեղեկացնում է 1tv.ge-ն: Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հանդիպման լուսանկարները: Իլհամ Ալիևը «Զագուլբայի» պալատում հյուրընկալեց Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախատեսվում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ: Վարչապետը հանդիպում կունենա նաեւ Ադրբեջանի Հանրապետության միլիմեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ: …

