Սահմանադրական դատարանի հուլիսի 9-ի նիստում դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով նիստին որպես վկա հրավիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ պարզաբանելու, թե ինչու է նա ընտրությունների օր նշանակել հենց հունիսի 20-ը: ՍԴ դատավորներ Արթուր Վաղարշյանը և Վահե Գրիգորյանը դեմ արտահայտվեցին Թովմասյանի այդ առաջարկություն-միջնորդությանը՝ նշելով, որ Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան կանչելու անհրաժեշտություն չկա: Մանրամասնեը՝ …

