Միացյալ Նահանգներն ընդլայնում է Աֆղանստանի այն քաղաքացիների անվանացանկը, որոնք Թալիբանից խույս տալու համար կարող են բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Ինչպես Պետդեպարտամենտն է հայտարարում, հազարավոր աֆղանստանցիներ ու նրանց ընտանիքների անդամները, որոնք աշխատել են ԱՄՆ-ի կառավարության, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների, ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության կամ էլ ԱՄՆ-ից գործող լրատվամիջոցների համար, այժմ կարող են դիմել ԱՄՆ-ում բնակության իրավունք ստանալու համար: …

