ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե հանրային քննարկման դրված օրինագիծը, որով նախատեսվում է չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները, ոտնահարում է Հայաստանում խոսքի ազատությունը: Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ շուտով նախարարությունում այդ հարցերով հանրային քննարկումներ տեղի …

