Չավուշօղլուն Հայաստանի հետ սահմանը բացելու համար Երևանին կրկին պայմաններ է առաջադրել

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանական Report-ի հետ զրույցում հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվելուց ու կառավարության ձևավորումից հետո դրական ազդակներ է հնչեցրել։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք դրական է գնահատել»,- ասել է Չավուշօղլուն՝ միաժամանակ նշելով, որ այն, ինչ վերաբերում է հետագա քայլերին, գործելու են Ադրբեջանի հետ համատեղ։

«Մեր ձգտումն է՝ կարգավորել հարաբերությունները։ Բնական է, այդ հարցում կարևոր են և Հայաստանի քայլերը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Կարծում եմ, որ օգտավետ կլիներ նաև բանակցություններ սկսել այդ կապակցությամբ։ Իհարկե, այդ ուղղությամբ մենք քայլեր կձեռնարկենք Ադրբեջանի հետ համակարգված, և եթե պայմանները բավարարվեն, ապա և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան կարող են բացել սահմանները, և այդ դեպքում հարաբերությունները կկարգավորվեն։ Սակայն այդ հարցում Հայաստանը չպետք է սահմանափակվի խոսքերով, այլ պետք է գործողություններ ու արդյունքներ տվող քայլեր ձեռնարկի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան