Ակնհայտ է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր կան. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
Բոլորը

«Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց։ Մենք ունենք լրջագույն մտահոգություն, նաև դատապարտելի է Փաշինյանի և Էրդողանի այն սիրախաղը, որ սկսվել է այս օրերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա դիտարկմամբ՝ պատահական չէր Էրդողանի երեկվա հայտարարությունն այն մասին, թե Հայաստանից ստանում են դրական ազդակներ։

«Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ դա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Շատ հստակ է՝ Թուրքիան վերջին 20 տարիների ընթացքում մեր առջև դրել է 3 պայման, դրան ավելացել է ևս մեկը՝ միջանցք Սյունիքով»,- նշեց Սաղաթելյանը՝ հիշեցնելով
Թուրքիայի նախկին երեք պահանջները՝ հրաժարում Արցախից, հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքայի տարածքային ամբողջականությունը։

«Շատ հստակ հարց եմ տալիս՝  Հայաստանի իշխանություններն այս 4 պահանջից ո՞ր մեկն են պատրաստ բավարարելու։ Ես իրենց որևէ պնդմանը, թե միջանցք չի լինելու, չեմ հավատում, և դրա բոլոր հիմքերն ունեմ։ Իրենք ինչ ասել են, արել են հակառակը»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Նա նաև հավելեց, որ իրենք իրենց պայքարի օրակարգից երբեք չեն հրաժարվում, այն է՝ այս իշխանությունները պետք է հեռանան, իսկ դրա համար անհրաժեշտ է ժողովրդի նոր համախմբում, ավելի լայն զանգվածների կազմակերպում։

Մանրամասները՝ տեսանյութում: