Եվրոպայի մոտեցումն այն է, որ կալանավորում չպետք է նախատեսվի դեֆամացիայի համար: Այս օրենքը պետք է ուղղակի դեն նետվի աղբարկղ, այս օրենքի անհրաժեշտությունը որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել: Այս մասին «Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ» թեմայով քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը: «Մեզ մոտ անկախ …

