«Անկախ ու ազատ երկրում ապրելն այլընտրանք չունի»․ Գյումրիում անկախության տոնը նշվեց առանց տոնախմբությունների

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը նշվեց առանց տոնակատարության ու զանգվածային միջոցառումների։

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ, այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ազատամարտիկների պանթեոնին։ Ավելի ուշ «Շիրակ» գերեզմանատուն այցելեցին նաև Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում Անկախության տոնի առթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց 44-օրյա պատերազմում անմիջական մասնակցություն կամ մեծ դերակատարություն ունեցած համայնքների մի քանի ղեկավարների, դպրոցների տնօրենների, զինղեկների, ոստիկանների։

Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում հնչեցին Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի ու ժողգործիքների պետական համույթի կատարումները։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, շնորհավորելով տոնը, ասաց․ «Մեր երկիրը շատ բարդ ու փորձություններով լի ճանապարհ է անցել անցած 30 տարիների ընթացքում, բայց այդ փորձությունները մեզ կոփել են, վստահություն են ներշնչել, որ անկախ ու ազատ երկրում ապրելն այլընտրանք չունի։ Ես խոնարհվում եմ անկախության ու հայրենիքի պաշտպանության համար կյանքերը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակի առջև, վերջին պատերազմը ևս բացառություն չէր, անկախությունը կարողացանք պահել կյանքերի գնով, արյան գնով։

Եվ հիմա, առավել քան երբևէ, մենք պետք է հավատարիմ մնանք նրանց հիշատակի, նրանց անգնահատելի գործի առաջ, պետք է ապրենք նրանց հիշելով ու համոզված եմ՝ մեր սերունդներն էլ են գիտակցելու այդ անգնահատելի զոհաբերությունը, որի շնորհիվ կա մեր երկիրը, իսկ այդ զոհաբերությանն արժանի լինելու համար պետք է ապրել ու լուսավոր ապագայի համար արարել անտրտունջ ու միասնական»։

Իսկ քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ զինվորների պարգևատրման արարողություն։ Պարգևները հանձնում էր Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը․ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ արձակուրդում է։

Արմիկ Մովսիսյան