Հայաստանում ինտերնետն ազատ է, Ադրբեջանում՝ ոչ․ Freedom House-ը զեկույց է հրապարակել

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2021 թվականի Համացանցի ազատության զեկույցը: Freedom House-ի փորձագետների փոխանցմամբ՝ Հայաստանում ինտերնետն ազատ է:

Զեկույցում նշվում է, որ համացանցի համաշխարհային ազատությունն արդեն 11-րդ տարին անընդմեջ նվազում է։ Ըստ փաստաթղթի՝ ամենամեծ վատթարացումները գրանցվել են Մյանմարում, Բելառուսում և Ուգանդայում, որտեղ պետական ուժերը սահմանափակել են համացանցի հասանելիությունը՝ ընտրական և սահմանադրական ճգնաժամերի ֆոնին:

Համաձայն զեկույցի՝ աշխարհի առնվազն 48 երկրի իշխանություններ անցած տարվա ընթացքում նոր կանոններ են կիրառել տեխնոլոգիական ընկերությունների համար՝ բովանդակության, տվյալների և մրցակցության վերաբերյալ: Մի քանի դրական բացառություններով՝ տեխնոլոգիական ոլորտը կարգավորելու մղումը, որը որոշ դեպքերում իսկական խնդիրների է հանգեցնում, ինչպիսիք են առցանց ոտնձգությունները և մանիպուլյացիոն շուկայական գործելակերպը, օգտագործվում է խոսքի ազատության դեմ ոտնձգության և մասնավոր տվյալներին ավելի մեծ հասանելիություն ստանալու համար:

Ինտերնետի ազատությունն ուսումնասիրվել է աշխարհի շուրջ 70 երկրներում։ Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը և Վրաստանն ընդգրկված են ազատ երկրների, իսկ Ադրբեջանը՝ ոչ ազատ երկրների շարքում։ Ոչ ազատ են համարվել նաև Ռուսաստանը, Թուրքիան, Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Ուկրաինան։

Տաթև Ֆռանյան